Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15 –ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է:

Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր: