Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական

Արա Բաբլոյանին նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական։ Տեղեկությունը հայտնել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր ստորագրածս հրամանով մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանին նշանակել եմ ԱՀ պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով»,–նշել է Բեգլարյանը։

Նրա խոսքով` իր համար մեծ պատիվ է ունենալ նման մարդկային, մասնագիտական ու պետական որակներ խտացնող անձի անվերապահ աջակցությունը։

«Շնորհակալ եմ պարոն Բաբլոյանին՝ իմ խնդրանք-առաջարկը սիրով ու անմիջապես ընդունելու համար»,–նշել է Բեգլարյանը։

Նշենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը 2007–ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ–ից։ Իսկ արդեն 2017–18 թթ. նա եղել է ՀՀ ԱԺ նախագահը։