Սա կոչվում է վանդալիզմ

Ես Ֆեյսբուքում միշտ աշխատում եմ կոռեկտ լինել և հատկապես չանձնավորել խնդիրները, բայց այս դեպքում հասկացա, որ արդեն չափը շատերը անցնում են և ժամանակն է, օրինակ, իմանանք՝ ով է էս սեփականատիրոջը հուշել, որ կարելի է Նման Պատերը Քանդել ու տեսարան ունենալ, ինչը կլիներ նորմալ, եթե իհարկե չլիներ էս 1) ֆանտաստիկ 2) ճաշակով 3) գեղազարդ 4) օրիգինալ 5) հիշվող 6) տարբերվող 7) art-object Երևանի Ինքնության մաս կազմող (ու կարող եք շարունակել) արժեք մեզ համար:

Օրինակ Քաղաքաշինության կոմիտեին կամ կառավարությանը խնդրենք ճշտել՝ ո՞վ է ճարտարապետը, ո՞վ է կառուցապատողը, ո՞վ է սեփականատերը, ո՞վ է դիզայները, ո՞վ է շինարարը ու մնացած անպատասխանատու  մասնակիցները և հետագայում օրենսդրական նախատձեռնություն լինի ասենք լիցենզիայից զրկել նրանց կամ գցել «սև ցուցակ»:

Հասարակական պարսավանքի մասին կլռեմ:

Դե իսկ քաղաքապետարանի պատասխանատու վարչությունները ու մշակույթի նախարարությունը (որը չկա) ինչպես միշտ ռուլին քնած են…

Էն անիմաստ  քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էլ հենա փակեք, թե պետք ա սենց աշխատի:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան էջից