Համաշխարհային պատմությունը նոր դարաշրջան, նոր փուլ է թևակոխում․ Վլադիմիր Պուտին

Գալիս է նոր դարաշրջան և համաշխարհային պատմության նոր փուլ, երբ միայն ինքնիշխան պետությունները կկարողանան ապահովել աճի դինամիկա և կյանքի բարձր որակի հարցում օրինակ դառնալ այլ երկրների համար։  «ՌԻԱ Նովոստի»փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Գալիս է համաշխարհային պատմության նոր դարաշրջան, նոր փուլ, և միայն ինքնիշխան պետությունները կարող են ապահովել աճի բարձր դինամիկա, ուրիշների համար կյանքի չափանիշների և որակի, ավանդական արժեքների պաշտպանության և հումանիստական բարձր իդեալների զարգացման մոդելների օրինակ դառնալ, որոնցում մարդը ոչ թե միջոց է, այլ բարձրագույն նպատակ»,-ասել է Պուտինը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության «Ուժեղ գաղափարներ՝ նոր ժամանակների համար» ֆորումի լիագումար նիստում։