Մշակութային ցեղասպանությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ հանրությանը․ Դավիթ Բաբայան

Արցախի Հնարապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հուլիսի 19-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում կայացած «Արցախի մշակութային ժառանգությունը» միջազգային գիտաժողովին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ներկայացրել եմ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականությունը։ Մշակութային ցեղասպանությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ հանրությանը և պարզապես ագրեսիա չէ մեկ կոնկրետ ազգի և նրա նյութական ու հոգևոր ժառանգության դեմ: Սա հանցագործություն է մարդկության, նրա անցյալի, ներկայի և ապագայի դեմ, և եթե համապատասխան արձագանք չլինի, հետևանքները աղետալի կլինեն ողջ համաշխարհային հանրության համար»,- գրել Արցախի ԱԳ ղեկավարը։