Ճապոնիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ը Արևելյան Եվրոպան դժոխք է դարձրել

ԱՄՆ-ը Ուկրաինան դարձրել է արևմտյան հենակետ Ռուսաստանի սահմանին և նախագահ Վլադիմիր Պուտինին այլ ելք չի թողել, քան սկսել հատուկ գործողություն։ Այս կարծիքն է հայտնել քաղաքագետ Իվաո Օսակին JB Press-ի ճապոնական հրատարակության համար նախատեսված հոդվածում։

Պաշտոնական Վաշինգտոնը, նշում է փորձագետը, տարված էր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարով։ ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է ամենաժամանակակից սպառազինություն։ Բացի այդ, դեռևս ապանացիստական և ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ Վլադիմիր Զելենսկին խախտել է Մինսկի պայմանավորվածությունները, որոնց հիմնական նպատակը Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորումն է։

«Պուտինը դա համարել է որպես պետության գոյատևման սպառնալիք և փետրվարի 24-ին սկսել է հատուկ գործողություն»,- գրում է Օսակին։ Միաժամանակ ամերիկյան իշխանություններն են, որ շարունակում են անտեսել միջազգային իրավունքը և փոխել ստատուս քվոն ամբողջ աշխարհում։

ԱՄՆ-ը, եզրակացրել է փորձագետը, դժոխք է սարքել Արևելյան Եվրոպայում։