ԱՄՆ-ում խոստովանել են․ ոչինչ չի օգնի Ուկրաինային՝ Ռուսաստանին հաղթելու համար

Ոչ մի զենք կամ գումար չի օգնի Ուկրաինային, որպեսզի հաղթիՌուսաստանին, ասել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության նախկին սպա Ռեբեկա Քոֆլերը Fox News-ի հոդվածում։

«Չկա այնպիսի գումար կամ զենք, որը կբավարարի Ուկրաինային՝ հաղթելու համար, քանի որ ռուսական բանակն անհամեմատ ավելի հզոր է, քան ուկրաինականը»,- գրել է ամերիկացի նախկին սպան։

Նա նշել է, որ Վլադիմիր Զելենսկին իր և իր դաշնակիցների համար անիրատեսական նպատակներ է դնում՝ վերականգնել վերահսկողությունը մի շարք տարածքների վրա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է անսահմանափակ օգնություն ցուցաբերել Կիևին՝ առանց վերահսկողության, ընդգծել է Քոֆլերը։

Բացի այդ, ամերիկյան առաջնորդի ապաշնորհ քաղաքականությունը Ռուսաստանին դրդեց ամրապնդել կապերը ԱՄՆ հակառակորդների՝ Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և այլ դաշնակիցների հետ՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: