Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ–ի հետախուզության ղեկավարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: