Հայաստանում ՌԴ դեսպանատունը ցավակցություն է հայտնել Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել հասարակական գործիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ։

Դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ Գրիգորյանի հիշատակը կմնա Ռուսաստանում ապրող նրա բազմաթիվ ընկերների սրտերում։

Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին ցավակցական խոսքեր է հայտնել նաև Երևանի Ռուսական տունը։

«Բանտարկության ընթացքում Երևանի Ռուսական տան աշխատակիցները Արմեն Միխայլովիչին են հանձնել բոլոր անհրաժեշտ ապրանքներն ու գրքերը»,- ասվում է հաղորդագրությունում։