Իրանի ԱԳՆ-ը հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի փոխանցման մասին լուրերը

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին մամուլի ասուլիսում հերքել է ռուսական կողմին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին ԱՄՆ-ի պնդումները՝ նշելով, որ «վերջին ժամանակներս այդ ոլորտում համագործակցության առանձնահատուկ զարգացում չի դիտարկվել»։

«Ռուսաստանի և Իրանի միջև մի շարք ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պատմությունը սկսվում է Ուկրաինայի մինչպատերազմական ժամանակաշրջանից, և վերջին շրջանում այդ ոլորտում համագործակցության զարգացում չի դիտարկվել»,- ասել է Քանաանին, ում խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ-ի թելեգրամյան ալիքում։

Նա նշել է, որ Իրանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ բավականին հստակ է և այդ մասին բազմիցս հայտարարվել է։ Իրանցի դիվանագետը հավելել է, որ «ԱՄՆ-ը և Եվրոպան տարիներ շարունակ երկրներին վերածել են օկուպանտների և ագրեսորների, այդ թվում՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, իրենց տարբեր մահաբեր զենքերի պահեստի»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր https://livenews.am/press/2022/182265/12/14/24/ , որ Իրանն իբր պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր փոխանցել Ռուսաստանին։