Սպիտակ տունը պնդում է, որ Իրանը պատրաստվում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր փոխանցել
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը ճեպազրույցում ասել է, որ Իրանը իբր պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր փոխանցել Ռուսաստան՝ չբացատրելով, թե որտեղից է ԱՄՆ-ին նման տեղեկություն, և որևէ ապացույց չի ներկայացրել։
«Մեր տեղեկությունը ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանի Դաշնությանը տրամադրել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ ռազմական հնարավորություններով», – ճեպազրույցում ասել է Սալիվանը։
Նա պնդել է, որ ԱՄՆ-ը իբր տեղեկություններ ունի, թե Իրանը պատրաստվում է ռուս մասնագետներին ուսուցանել սարքերի կիրառման հարցում, և նման ուսուցումը կսկսվի արդեն հուլիսին։ Սալիվանն իր խոսքերի համար ապացույցներ չի ներկայացրել, ինչպես նաև չի նշել տեղեկատվության աղբյուրը։
Նա այս հաղորդումների լույսի ներքո հայտնել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Ուկրաինայի պաշտպանությանը։
Ավելի վաղ ամերիկյան կողմը բազմիցս հայտարարություններ է տարածել, որոնք հետագայում չեն հաստատվել։