Հայաստանում աշնանը կարող է պայթել հզոր սոցիալական բունտ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է։

Վերջերս Հայաստանն ու Թուրքիան  պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-թուրքական սահմանը բացել երրորդ երկրների համար։ Այսօր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անդրադառնալով հարցին՝ ասել է ասել է, բացելով սահմանը  երրորդ երկրների համար՝  Հայաստանը փակուղուց կվերածվի խաչմերուկի։

Անդրադառնալով Թուրքիայի հետ համագործակցության հարցում այս իշխանության մեծ սպասումներին, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է․ «Իշխանությունը ինքնախաբեության մեջ է, եթե մտածում է, թե  Թուրքիան ցանկանում է, որ  Հայաստանը լինի անվտանգ, հզոր,  զարգացած տնտեսությամբ երկիր։  Թուրքիան այս տարածաշրջանում չունի տնտեսական շահեր,  նրա շահը միայն քաղաքական է և այդ առումով՝ իր ազդեցության   մեծացումը տարածաշրանում։ Ինչն էլ Թուրքիային մաս առ մաս  հաջողվում է։ Թուրքիան ստեղծել է մի շարք ռազմական օբյեկտներ Ադրբեջանում, տնտեսական մեծ կախվածության մեջ է գցել Վրաստանին, հաջորդը  Հայաստանն է։

Երբ խոսում ենք տարանցիկության, խաչմերուկ լինելու մասին, պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը։ ՀՀ-ն այս պահին չունի տնտեսական մեծ հնարավորություն, որպեսզի  դառնա խաչմերուկ»,-ասում է տնտեսագետը։

Սուրեն Պարսյանը անդրադարձել է նաև աննախադեպ գնաճին, նկատելով, թե մարդկանց եկամուտները չեն աճում՝ աշխատավարձերը, թոշակները չեն բարձրացվում, փոխարենը թռիչքային աճում են գները։

Կա համոզմունք, որ աշնանը քաղաքական լարվածության հետ մեկտեղ նաև սոցիալական բում է լինելու։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։