Գերմանիայի հակառուսական պատժամիջոցները և էներգետիկ քաղաքականությունը կփլուզեն երկիրը․ DWN

Ռուսաստանի դեմ ներդրված սահմանափակող միջոցները, ինչպես նաև գերմանական իշխանությունների էներգետիկ քաղաքականությունը, որը պարզվեց՝ ձախողված է, Գերմանիային կտանի փլուզման։ Այսպիսի հայտարարություն է արել Deutsche Wirtschaft Nachrichten թերթի լրագրող Մարկ Ֆրիդրիխը։

Հոդվածի հեղինակի խոսքով՝ երկրում մայիսին գրանցվել է ապրանքաշրջանառության ավելցուկի նվազում՝ մինչև 500 մլն եվրո, իսկ 2022 թվականի առաջին հինգ ամիսներին արտահանման և ներմուծման տարբերությունը նախորդ տարվա համեմատ կրճատվել է մինչև 70,7 տոկոս։

«Գերմանիան զանգվածաբար կորցնում է արտադրողականությունն ու մրցունակությունը, ինչը նրան կարժենա աշխատատեղեր, բարեկեցություն և բարգավաճում»,- գրել է լրագրողը։

«Դուք կանգնած եք ահռելի ձախողված էներգետիկ քաղաքականության ավերակների առաջ, որը գաղափարապես կուրացած էր», – նշել է նա:

Բացի դրանից, Ֆրիդրիխը ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումների ամբողջական ձախողման վրա, որոնք վնասում են միայն Գերմանիայի տնտեսությանը։ Լրագրողը կարծիք է հայտնել, որ երկիրը գտնվում է «շրջադարձային կետում», և Գերմանիան ապրում է վերջին մի քանի տասնամյակների ամենամեծ ճգնաժամը։