Իշխանասար, Սև լիճ, Ներքին Հանդ, Կութ և այլ հատվածների «չոլային» տարածքների նվաճումը արվում է առաջիկա մեծ ռազմագործողության համար

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

««Թուրքիան իր ռազմավարությունն իրականացնում է աստիճանաբար։ Ամեն տարի այն գրավում է որոշ հատվածներ, հատկապես ռազմավարական նշանակության բլուրների ու լեռների գագաթները, հիմնում է այնտեղ ռազմական բազաներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ իր ապագա ռազմագործողությունների համար»։

Քուրդ քաղաքական գործիչ, Իրաքյան Քրդստանի խորհրդարանի նախկին խոսնակ Յուսուֆ Մոհամմեդը այսպես նկարագրում Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսի աստիճանական, «սողացող» նվաճումը։

Սակայն այն լիարժեք կիրառելի է Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերից հետո Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերում իրականացվող ռազմական գործողությունների համար։ Իշխանասար, Սև լիճ, Ներքին Հանդ, Կութ և այլ հատվածների «չոլային» տարածքների նվաճումը արվում է առաջիկա մեծ ռազմագործողության համար, որի նպատակը առնվազն Սյունիքի լիարժեք օկուպացիան է։

Հերթական անգամ հիշեցնեմ, որ եթե ուզում ենք իմանալ, թե ինչ է սպասվում մեզ, կարող եք բացել Սիրիայում ու Իրաքում Թուրքիայի քաղաքականությունը նկարագրող հոդվածներն ու գրքերը ու գրեթե 100% ճշտությամբ անել անհրաժեշտ կանխատեսումները։ Այս ապագան կանգնեցնելու միակ ձևը, ինչպես կռահում եք, կապիտուլյանտի հեռացումն է և ազգային իշխանության վերստեղծումը։

հ.գ. Կից քարտեզում Թուրքիայի ներկայությունն է Հյուսիսային Իրաքում»։