Ելփին գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները դիրքավորվել են, երբ կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր

Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին: Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր: Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածն հայտնվել է ուղիղ նշանառության տակ: Դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին նշանակել է Գլխավոր շտաբի պետ:

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից