Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ են արել, նա մահացել է

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն, ում դեմ այսօր մահափորձ էր իրականացվել, հիվանդանոցում մահացել է։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին» հղում անելով NHK հեռուստաալիքին։ Նա 67 տարեկան էր։

Աբեի վրա հարձակումը տեղի է ունեցել այսօր Նարա քաղաքում նրա փողոցային ելույթի ժամանակ։ Հարձակվողը տասը մետր հեռավորությունից երկու անգամ կրակել է նրա մեջքին, երկրորդ կրակոցից հետո նախկին վարչապետն ընկել է։ Նա վիրավորվել է պարանոցի և կրծքավանդակի շրջանում։

Կրակողը տեղում ձերբակալվել է։ Սա 41-ամյա Տեցույա Յամագամին է, ով նախկինում ծառայել է Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերում։ Նա ձերբակալվել է սպանության փորձ կատարելու մեղադրանքով։