Քիչ առաջ պաշտոնական հարցում եմ ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ

Քիչ առաջ պաշտոնական հարցում եմ ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ ակնկալելով հետևյալ
հարցերի պատասխանները․
1. ՀՀ տարածքում ո՞ր համայնքներում և հասցեներում են գտնվում պլասմասից, հին կահույքի կտորներից,
շինարարության ավելցուկից պատրաստված խաչերը։ Խնդրում ենք տրամադրել դրանց ցանկը՝ նշելով
թվարկված նյութերից պատվաստված լինելու վիճակը և հասցեները։
2. ՀՀ պետական կառավարման ո՞ր մարմնին է ՀՀ վարչապետի կողմից տրվել հանձնարարական
ուսումնասիրություններ և գնահատականներ տալու համար՝ նշելով այդ հանձնարարականի իրավական
հիմքերը, կատարման պատասխանատուներին, ժամկետները։
Պատասխանը ստանալուն պես այն կհրապարակեմ՝ ի տես հանրության։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից