Պարոն Թոռնիկն անհետացել է

2022 թվականի հուլիսի 5-ին Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցել են մի շարք պետական բուհերի, հանրակրթական դպրոցների, այլ ուսումնական հաստատությունների ուսանողներ և դասախոսներ (լուսանկարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ ու դասախոսներ են): հետաքրքիր է, թե Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ պարոն Թոռնիկի մեթոդաբանության և գնացուցակի ինչ կիրառություն է եղել այդ միջոցառման կազմակերպման համար։ Զարմանալի է, որ ՀԱԱՀ ուսանողական խորհրդի էջում այդ միջոցառմանը ագրարային համալսարանի ուսանողների (առավել ևս 2000 հոգու մասնակցության մասին) որևէ հիշատակում չկա։

Այդ միջոցառման կազմակերպման, դրանում մարդկանց ներգրավվելու համար որևէ մեկը չի ձերբակալվել, մեղադրանք չի առաջադրվել և չի կալանավորվել, իսկ ազնիվ, բարեպաշտ և առաքինի հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ապօրինաբար դեռևս գտնվում է կալանքի տակ` ի տարբերություն պարոն Թոռնիկի և իր հովանի հանդիսացող իշխանավորների։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից