Նիկոլին հեռացնելն օրերի հարց է (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։
Հաղորդման հյուրը ներկայացրեց Արթուր Վանեցյանի՝ պատգամավորական մանդատները վայր դնելու, «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու պատճառները՝ ասելով, որ այս պահին նա զբաղված է կուսակցաշինական գործունեությամբ։ Բաբկեն Հարությունյանը հնարավոր համարեց քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու Արթուր Վանեցյանի պատրաստակամությունը՝ ասելով, որ դա ևս մի միջոց է այս իշխանությունների դեմ պայքարելու համար, քանի որ ՏԻՄ ղեկավարների պաշտոնները կարևոր լծակներ են իշխանության դեմ։
Արդյո՞ք դիմադրության շարժումը պառակտվեց, այդ պատճառով մարեց և այժմ խիստ օջախային է գործում, թե՞ հանգամանքներով պայմանավորված բացվեց Ֆրանսիայի հրապարակը և ընդդիմության ակցիաները դադարեցին։ Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև այս հարցադրմանը։
Խոսեցինք Ազգային ժողովում սպասվող հնարավոր սահմանադրական ու խորհրդարանական ճգնաժամերի մասին, եթե ընդդիմության պատգամավորները կամավոր հրաժարվեն իրենց մանդատներից կամ քպ-ականները նման քայլ նախաձեռնեն, ինչով սպառնում են խորհրդարանական ընդդիմությանը։ Բաբկեն Հարությունյանը հռետորական հարց հնչեցրեց՝ եթե սպառնում են, ապա ինչո՞ւ չեն զրկում մանդատներից։ Գուցե գիտակցո՞ւմ են, որ դրանով թե ԱԺ-ն, թե կառավարությունը ոչ լեգիտիմ կդարձնեն՝ արջի ծառայություն մատուցելով իրենց գործընկերներին։
Մանրամասները՝ տեսանյութում