Չավուշօղլուն հաստատեց, որ դիմադրության շարժումն անպտուղ չէր (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, նախկին պատգամավոր Արագած Ախոյանն է։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք «Դիմադրություն» շարժումից՝ ներկայացնելով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի անդրադարձը։ Հիշեցնենք, որ նա քննադատել էր շարժման մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ ասելով, որ նրանք խոչընդոտում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Արագած Ախոյանն ասաց, որ ավելի դրական գնահատական դժվար է տալ «Դիմադրություն» շարժմանը, դա նշանակում է, որ շարժումը զսպող օղակ է եղել հակահայկական ծրագրերի իրականացման համար։

Հաղորդման ընթացքում խոսեցինք նաև այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քննարկված «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին աղմկահարույց օրենքի նախագծի մասին, որով սահմանվում է, որ ԳՇ պետը միաժամանակ պաշտանության նախարարի առաջին տեղակալն է: Արագած Ախոյանը բացասական համարեց այդ փոփոխությունը՝ ասելով, որ այս իշխանություններն ամեն ինչ անում են՝ բոլոր ոլորտներում միանձնյա կառավարման համակարգ ստեղծելու համար։ Այդկերպ Նիկոլ Փաշինյանն ավելի հեշտությամբ կկարողանա իր կամքը թելադրել։

Մանրամասները՝ տեսանյութում