Տավուշի մարզում մեկնարկել է «Վանքից Վանք» նախաձեռնությունը

Տավուշի մարզի մի խումբ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ, Հուշարձանների պահպանության Տավուշի մարզային ծառայության և Տավուշի Թեմի աջակցությամբ մեկնարկել է «Վանքից Վանք» նախաձեռնությունը, որի նպատակն է հանրահռչակել մարզի պատմամշակութային կոթողները, բարձրաձայնել առկա խնդիրների մասին, տալ հնարավոր լուծումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը։

«Վանքից Վանք» նախաձեռնության մեկնարկը տրվել է Աճարկուտ բնակավայրի՝ Կիրանց վանական համալիրից։

Տավուշի մարզի՝ Աճարկուտի, Կիրանցի, Բերքաբերի, Ներքին Ծաղկավանի, Սարիգյուղ համայնքի երիտասարդները, Տավուշի մարզային ծառայության աշխատակից Հ․ Ալավերդյանի և Տեր Աբել քահանայի գլխավորությամբ վանքի տարածքում իրականացրել են մաքրման աշխատանքներ։

«Վանքից Վանք» նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։