Վահագն Խաչատուրյանը դասային աստիճաններ ու կոչումներ է շնորհել

Վահագն Խաչատուրյանն այսօր չորս հրամանագիր է ստորագրել ու դասային աստիճաններ, կոչումներ շնորհել ՔԿ, ոստիկանության, ԱԱԾ, ՊԵԿ պաշտոնյաներին։

ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն․

Քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Տիգրան Հարությունյանին շնորհվել է  Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Հայրապետյանին շնորհվել  է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։