Եվրոպայում գազի գինը մոտեցել է 1 800 դոլարին՝ հազար խորանարդ մետրի դիմաց

Հուլիսի 4-ի ցերեկը Եվրոպայում գազի գները մարտից ի վեր առաջին անգամ գերազանցեցին 1700 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, իսկ երեկոյան մոտեցել է 1800 դոլարին, ինչը կազմում էր աճի գրեթե 13%-ը, «ՌԻԱ Նովոստին» մեջբերում է Լոնդոնի ICE բորսայի տվյալները։

Մարտի սկզբին Եվրոպայում գազի գնանշումները չորս օր անընդմեջ թարմացրել են իրենց պատմական առավելագույն ցուցանիշները։ Գների ռեկորդը՝ 3892 դոլար, գրանցվել է մարտի 7-ին (+275% մինչև փետրվարի 23-ը), իսկ օրվա հաշվարկային գինը հազար խորանարդ մետրի համար կազմել է 2560,7 դոլար (+146,5%)։ Հետո գնանշումները սկսեցին նվազել և հունիսի 6-ին երեք ամսվա ընթացքում առաջին անգամ ընկան հազար խորանարդ մետրի դիմաց 900 դոլարից։ Փետրվարի վերջից նվազագույն հաշվարկային գինը սահմանվել է հունիսի 8-ին՝ հազար խորանարդ մետրի դիմաց 878,5 դոլար։