ՌԴ ԱԽ քարտուղարը թվարկել է Ուկրաինայում իրականացվող օպերացիայի նպատակները

Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական օպերացիան իր նպատակներին կհասնի՝ անկախ Արևմուտքից Ուկրաինային տրվող ռազմական օգնության։ Այդ մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ թվարկելով օպերացիայի նպատակները․ «Հատուկ օպերացիայի նպատակներն են՝ ուկրաինական նեոնացիստական ռեժիմի կողմից սպասվող ցեղասպանությունից ապահովել մարդկանց պաշտպանությունը, ապառազմականացնել Ուկրաինայի տարածքը, հասնել նրա չեզոք դիրքին, որը պետք է ամրագրվի Սահմանադրությամբ»,- նշել է Պատրուշևը։