Վաղը ժամը 10:30-ին, ես լինելու եմ Ազգային Ժողովի դիմաց` մասնակցելու բողոքի պիկետ ակցիային․ Հովհաննես Խաչատրյան

Վաղը` առավոտյան ժամը 10:30-ին, ես լինելու եմ Ազգային Ժողովի դիմաց` մասնակցելու իշխանությունների կողմից տարվող հակաժողովրդավարական կամայականությունների դեմ բողոքի պիկետ ակցիային:

Ինչն ուղղված է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հերթական հետապնդումներին և քաղաքական նպատակներով մանդատներից զրկելու կամ նրանց Ազգային ժողովում օրենքով իրենց հասանելիք կարգավիճակներից զրկելու:

Սա հակաժողովրդավարական, հակաքաղաքական հերթական ապազգային գործընթացն է, որով իշխանությունները սպանում են դեմոկրատիան:

 

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից