Ես ձեզ չեմ հրավիրում ելույթներ լսելու, ես ձեզ առաջարկում եմ գալով հրապարակ ՈՉ ասել Արցախի հանձնմանն Ադրբեջանին և Հայաստանի ստորացմանը․ Պատգամավոր

Վաղը ժամը 19:30-ին հանրահավաք ու երթ։ Հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում։

Գիտեմ, կասեք հանրահավաքով ու քայլելով հարցը չի լուծվում։ Ես պնդում եմ` լուծվում է ու մենք քայլելով շատ խնդիրներ ենք լուծել ու մոտենում ենք գլխավոր խնդրին։

Հանրահավաք, երթ, բողոքի տարբեր ակցիաներ ենք անելու այնքան, որքան անհրաժեշտ լինի։

Եթե դեմ ես հողահանձնմանը, եթե դեմ ես Հայաստանի ստորացմանը, եթե դեմ ես պատերազմին, եթե դեմ ես բռնատիրությանը, ապա ես քեզ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում։ Ավելին, քեզ եւ քո այն ազգականին, ընկերոջը, որը մինչեւ հիմա հանրահավաքներին եւ երթերին չի մասնակցել։

Ես ձեզ չեմ հրավիրում ելույթներ լսելու, ես ձեզ առաջարկում եմ գալով հրապարակ ՈՉ ասել Արցախի հանձնմանն Ադրբեջանին եւ Հայաստանի ստորացմանը։

Միանգամից անգամ Հռոմը չեն կառուցել։

 

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից