Հերոս Գոռ Երմալովյանը դարձավ 21 տարեկան

Գոռը` հերոս Գոռ Երմալովյանը դարձավ 21 տարեկան։

Նոր Կեսարիայում, Գոռի տանը, նրա հոր` Վարդանի, հերոսի հայր Խաչիկ Մանուկյանի, գյուղի մյուս հերոսների հայրերի հետ սեղանի շուրջ նշում ենք Գոռի ծննդյան օրը։

Գոռը, Երկինք բարձրանալուց առաջ հասցրեց քսանից ավելի զինակիցների կյանքը փրկել, հասցրեց թշնամուն մեծագույն կորուստներ պատճառել։

Գոռը մեզ ասում է` էս ի՞նչ անկումային ու հուսահատ տրամադրություններ են։ Գոռը ասում է` իրավունք չունեք մեր արածը կիսատ թողնել։

Ծնունդդ շնորհավոր հերոս Գոռ ջան։

 

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից