Հերիք չէ, որ հանձնում են, մի հատ էլ վերջում կնիք են դնում, որ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ մերը չի․ Վիտալի Մանգասարյան

Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ երկրի քաղաքական ղեկավարությունը `Փաշինյանի գլխավորությամբ, հպարտորեն հայտարարում են, որ Բերձորը հանձնում են, եւ այն ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ մերը չէ։

Հերիք չէ, որ հանձնում են, մի հատ էլ վերջում կնիք են դնում, որ հանձնում են, ոչ թե նրա համար, որ 2020 թվականի նոյեմբերի 9 չարաբաստիկ հայտարարության մեջ այդ մասին կետ կա, այլ նաեւ նրա համար , որ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ մերը չի։

Տեսնես սրանք գոնե հասկանու՞մ են, թե ինչպիսի ծանր ժառանգություն են թողնելու սերունդներին։

Համեմատության համար ասեմ, որ Ադրբեջանի նախկին նախագահներից մեկը` Այազ Մութալիբովը, ընդհամենը մեկ անգամ հայանպաստ հայտնի հայտարարություն էր արել , եւ վերջի 30 տարիների ընթացքում ,ՀՀ ղեկավարությունը միջազգային տարբեր ատյաններում մեջբերում էին նրան։

Պատկերացնում ե՞ք տարիներ անց ինչպե՞ս են սրանց մեջբերելու թշնամական երկրների ղեկավարները։

 

Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից