Ազգային ժողովը գլխավոր դատախազ է ընտրում․ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը այսօր նոր արտահերթ նստաշրջան է գումարել:

Օրակարգում ընդգրկված է 5 հարց, որոնցից մեկը Գլխավոր դատախազի ընտրության հարցն է, մյուս 4-ը վերաբերում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրությանը:

Գլխավոր դատախազի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանի լիազորություններն ավարտվում են սեպտեմբերի 16-ին:

Դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար առաջադրված է 3 թեկնածու:

Ստորև ներկայացնում ենք 4 տեղի համար 3-ական թեկնածուների անունները.

  1. Ռուբիկ Մխիթարյան, Արսեն Նիկողոսյան,Արթուր Սարգսյան
  2. Լուսինե Աբգարյան, Կարեն Բատիկյան, Սերգեյ Չիչոյան
  3. Հովհաննես Ավագյան, Կարեն Բիշարյան, Նելլի Հարությունյան
  4. Լիլիթ Գրիգորյան, Արտակ Կրկյաշարյան, Մուշեղ Հարությունյան: