Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել․ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-
ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական
դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ 
Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ-ը, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն
է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։