Խծաբերդում գերեվարվածների հարազատները հանդիպել են ՌԴ հյուպատոսի հետ

Գյումրում Ռուսասատնի Դաշնության հյուպատոսության առջեւ այսօր՝ հունիսի 28-ին, Խծաբերդում
գերեվարված պահեստազորայինների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք՝
«Ազատություն Արցախյան պատերազմի բոլոր գերիներին եւ ռազմագերիներին» եւ «Կատարեք եռակողմ
պայմանագրերի բոլոր պայմանները» գրությամբ պաստառներով պահանջում էին արագ վերադարձել
գերեվարվածներին:
NEWS.am-ի հետ զրույցում գերիների հարազատներից մեկը պատմել է, որ իրենք հանդիպում են
պահանջել Ռուսաստանի Դաշնության հյուպատոսի հետ: Որոշ ժամանակ անց հանդիպումը կայացել է:
«Մենք ասացինք, որ իրենց մեղավորությամբ է տեղի ունեցել տղաների գերեվարությունը, պետք է
վերադարձնեն տղաներին, բայց արդյունքը գոհացնող չէր, ասացին՝ աշխատում ենք»,- ասաց նա:
Նա նշեց, որ այս պահանջով ակցիաները շարունակական են լինելու: