Նիգավանի հանցադեպից հետո ոստիկանության Ապարանի բաժնի պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի որոշմամբ, արտակարգ դեպքից հետո ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան կփոխարինի մայոր Ռաֆայել Պողոսյանը: Այս մասին տեղեկանում ենք «Սպուտնիկ Արմենիայից»։

Հիշեցնենք՝ հունիսի 19-ի երեկոյան Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ 7 մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են հիվանդանոցում։ Ըստ վարկածներից մեկի՝ կրակոցների պատճառը Նիկոլ Փաշինյանին վիրավորելն է եղել։ Ոստիկանությունը, սակայն, հերքել է միջադեպի քաղաքական շարժառիթը: