Ջուլիանա Գրիգորյանը միջազգային մրցույթում արժանացել է «Գրան պրի» մրցանակի

Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթին, որն անցկացվել է հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցել է երիտասարդ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը: Նա արժանացել է «Գրան պրի» մրցանակի:

Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում:

Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ: