Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կա վիրավոր

Հունիսի 20-ին՝ ժամը 08:24-ին, ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրին, տեղի է ունեցել ճանապարհատանսպորտային պատահար:

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգնություն ցուցաբերելու նպատակով, ժամը 08:25-ին դեպքի վայրեն մեկնել ոստիկանության և փրկարար ծառայողները։

Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի բնակիչը, իր վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` Ա․Պ-ն մարմնական վնասվածքներով, «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով, տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Ըստ բժիշկներից ստացած տեղեկության տուժածի վիճակը գնահատվում է ծանր:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։