Սանկտ-Պետերբուրգում ստորագրվել է Աջափնյակի կայարանի նախագծման համաձայնագիրը

Սանկտ-Պետերբուրգում ներկա եմ գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։ Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։ Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

«Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»,-գրել է նա։