Ուկրաինացի գեներալը պատմել է, թե որքան զենք է կորցրել Ուկրաինայի ԶՈՒ-ն

Ուկրաինայի զինված ուժերը ռուսական հատուկ գործողության ընթացքում կորցրել են իրենց ծանր սպառազինության մոտ 50 տոկոսը, ասել է ուկրաինացի գեներալ Վլադիմիր Կարպենկոն ամերիկյան National Defense ամսագրին տված հարցազրույցում։

«Ես խոսում եմ միայն ծանր սպառազինության մասին։ Այսօր ակտիվ մարտական ​​գործողությունների հետևանքով ունենք տեխնիկայի կորուստ՝  մոտ 30-40, երբեմն մինչև 50 տոկոս։ Այսպիսով, մենք կորցրել ենք մոտ 50 տոկոս, մոտ 1300 հետևակի մարտական ​​մեքենա, 400 տանկ և 700 հրետանային համակարգ»,- ասել է Կարպենկոն։

Գեներալը ղեկավարում է Ուկրաինայի ցամաքային զորքերի նյութատեխնիկական ապահովումը։