37-ամյա տղամարդը նետվել է Կիևյան կամրջից

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նետվել է Կիևյան կամրջից, հայտնում է shamshyan.com-ը:

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Յուրի Մ.-ն էր:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: