Ստացել եմ առաջարկ, մեկ օր ժամանակ եմ խնդրել մտածելու համար ու համաձայնվել եմ․ Աննա Վարդապետյանը՝ Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրվելու մասին

Ինչպես է որոշումը կայացվել, կդժվարանամ ասել, որովհետև ես ստացել եմ առաջարկ։ Խնդրել եմ ժամանակ մտածելու համար՝ մեկ օր, ու համաձայնվել եմ։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են որոշել առաջադրել իր թեկնածությունը ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնում։

Ավելի վաղ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ ՔՊ-ն Գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրելու են Աննա Վարդապետյանի թեկնածությունը։