Երևանում անցկացվել է ՀԱՊԿ Պնախարարների խորհրդին առնընթեր աշխատանքային խմբի հերթական նիստը

Հունիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռադիոէլեկտրոնային պայքարի գծով աշխատանքային խմբի հերթական նիստը։

ՊՆ-ից հայտնում են, որ նիստը վարել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի պետ, վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը:

Քննարկվել են համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը, հավաքական ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի բաղադրիչների կատարելագործման ուղիները։ Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ: