Հուսալքվելը փաստացիորեն կամավոր ցեղասպանության ճանապարհ ընտրել է

«Հուսալքվել» ասվածն անհատական կամ առավել ևս ազգային մակարդակում Հայաստանին, հայաստանցիներիս և հայերիս հակացուցված աններելի շռայլություն է, որովհետև մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, իսկ այստեղ հուսալքվածներին, որպես կանոն, չեն օգնում կամ սրտակցում, այլ պարզապես մորթում են՝ մորթում են անմռունչ, իսկ հաճախ նաև հաճույքով։

Հետևաբար, հուսալքվելը փաստացիորեն կամավոր ցեղասպանության ճանապարհ ընտրել է, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ, չենք կարող թույլ տալ ի հիշատակ Հայաստանի ծրագիրն առաջ մղած մեր փառապանծ նախնիների և հանուն այդ ծրագրի հավերժականության տեսլականով ապրող մեր և գալիք սերունդների։

#հավերժականՀայաստանը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից