Աջակցել հայաստանյան հասարակության այլասերմանը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և, ընդհանրապես, Արևմուտքի կարևոր նպատակներից մեկը. 2

Սկիզբը` այստեղ 

Արտգործնախարարությունում ԱՄՆ Պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականի տեղակալ Կառա ՄաքԴոնալդի հետ հանդիպման մասին ԱԳՆ հրապարակած տեղեկատվության մեջ նշված է նաև.

«Կողմերը կարևորեցին մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ոլորտում հայ-ամերիկյան երկխոսության հետագա զարգացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում»:

Դե հիմա տեսնենք, թե «մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ոլորտում հայ-ամերիկյան երկխոսության հետագա զարգացում» ասելով և այն կարևորելով, կողմերը դրա տակ իրականում նաև ինչ են հասկանում, ինչ արդյունքներ կամ արդյունք է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան ներկայիս ռազմավարական երկխոսությունը, որի բարձր մակարդակը գոհունակությամբ ընդգծվել է հանդիպմանը և երկուստեք կարևորվել դրա շարունակական ընդլայնումը:

Հայաստանի ԱԳՆ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքերում վերոնշյալի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեք գտնի, բայց, ահա, դեսպանատան ֆեյսբուքյան էջում չի թաքցվել , որ Կառա ՄաքԴոնալդը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ մեկտեղ այստեղ մասնակցել է «Լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր և ինտերսեքս (ԼԳԲՏՔԻ+) անձանց Փրայդ ամսվա առիթով կազմակերպված ընդունելությանը»:

Չգիտենք` հիշյալ ընդունելությանը ԼԳԲՏՔԻ+ անձանց օրգիա հաջորդե՞լ է, թե ոչ, Կառա ՄաքԴոնալդը և Լին Թրեյսին անձամբ մասնակցե՞լ են դրան, կամ պարզապես ներկա եղե՞լ են` ի աջակցություն Հայաստանում բոլոր այլասերվածների, բայց դա արդեն այնքան էլ կարևոր չէ… Կարևորն այն է, որ նրանք մասնակցել են ԼԳԲՏՔԻ+ անձանց փրայդ ամսվա առիթով կազմակերպված ընդունելությանը ու դրանով արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր և ինտերսեքս անձանց, եթե վերոնշյալ հապավման վերջի «+»-ն էլ նկատի ունենանք, ապա ոչ միայն նրանց, այլև ուրիշ այլասերվածներին, ինչպես, օրինակ, զոոֆիլներին:

Ինչպես տեղեկացրել է Hayknews.com -ը վերոնշյալ «ընդունելությանը ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ և Ֆրանսիայի դեսպանները»: Ի դեպ, ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում որևէ տեղեկություն չկա Հայաստան ՄաքԴոնալդի հիշյալ այցի մասին:

Ահա թե որն է ՄաքԴոնալդի ընդգծած ԱՄՆ հանձնառությունը ՝ «շարունակելու օգնել հայ ժողովրդին կերտել այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են»։

Ո՛չ, ԼԳԲՏՔԻ+ անձանց աջակցությունը, նրանց «իրավունքների» պաշտպանությունը հայ ժողովրդի և ամերիկյան հասարակության համար ընդհանուր ժողովրդավարական արժեքներ չեն, թող գնան գրողի ծոցը, կամ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների ալիքների տակ անցնեն իրենց այդ «ժողովրդավարական արժեքներ»-ով: Թե մի օր շատ համը հանեցին, ռուսական «Պոսեյդոնները» կօգնեն նրանց այդ հարցում, բայց, հուսանք, բանը չի հասնի դրան, ամերիկյան հասարակությունը կարթնանա ու Սատանայի ծառաներին ցույց կտա իրենց արժանի տեղը:

Փաստորեն Կառա ՄաքԴոնալդը Հայաստան է այցելել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության անվան ներքո մարդկանց մտածելակերպը փոխելու, այդ փոփոխություններն արագացնելու համար նաև, այսինքն` ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանի հրավերով 2018թ. մայիսին Հայաստան ժամանած աշխարհահռչակ միասեռական Էլթոն Ջոնի գործը շարունակելու համար, որն այն ժամանակ խոսելով «ԼԳԲՏ համայնք» կոչվածին օգնելու իրենց ցանկության մասին, ասել էր.

«Կարող եմ ասել, որ Անգլիայում շատ արագ փոխվեց ամեն ինչ, ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ (Էլթոն Ջոնի ամուսինն արվամոլ, մասնագիտությամբ ռեժիսոր, պրոդյուսեր Դեյվիդ Ֆըրնիշն է.- Ա.Հ.)։ Փոփոխությունները միշտ էլ դանդաղ են տեղի ունենում, բայց երբեք չէի մտածում, որ դա կարող է իրականություն դառնալ իմ կյանքի ընթացքում… Կարծում եմ, որ նոր նախագահն ու նոր վարչապետը դրական փոփոխություններ կբերեն Հայաստանում։ Եվ արդեն իսկ անում են դա։ Եվ ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մաս կազմել այս ամենին, միշտ էլ հաճելի է փոփոխությունների ցունամիի մաս դառնալը»։

ԱՄՆ Պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականի տեղակալը Երևանում հանդիպել է նաև Հայաստանի ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Քրիստիննե Գրիգորյանի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Մեզ հաջողվեց պարզել, որ Պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականի տեղակալը Հայաստանից հետո այցելել է Վրաստան, իսկ հունիսի 13-15-ի ընթացքում` Ադրբեջան: Ուշագրավ է, որ Կառա ՄաքԴոնալդը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հայտարարել է , որ Վաշինգտոնից ուղերձ է բերել, որում արտահայտված է «խորը մտահոգություն Վրաստանի ժողովրդավարական ​​հետագծի» վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, վրաց հասարակությունը նախկինում, ի տարբերություն հայաստանյան հասարակության, կոշտ վերաբերմունք է դրսևորել ԼԳԲՏ անձանց ու նրանց շքերթների նկատմամբ, բայց Վրաստանի ուղեգծի առնչությամբ Պետդեպարտամենտի անհանգստությունը թերևս կապված չէ միայն այլասերվածների հանդեպ վրաց հասարակության վերոնշյալ վերաբերմունքի, իշխանությունների կողմից այդ վերաբերմունքի հնարավոր ըմբռնման կամ ԼԳԲՏ անձանց սանձարձակությունների հանդեպ նախկինում եղած հանդուրժողական վերաբերմունքի փոփոխության հետ:

 

Արթուր Հովհաննիսյան