Աջակցել հայաստանյան հասարակության այլասերմանը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և, ընդհանրապես, Արևմուտքի կարևոր նպատակներից մեկը

Հայաստանյան հասարակության այլասերմանը, փչացմանը, այդ գործում նաև սորոսականներին, նիկոլենց աջակցելը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, այստեղ գործող եվրոպական հայտնի կառույցների և, ընդհանրապես, Արևմուտքի կարևոր առաքելություններից ու նպատակներից, մեկն է:

Նրանք վերոնշյալի առումով Սորոսի հայաստանյան գրասենյակից և այստեղ գործող սորոսածին բազմաթիվ կազմակերպություններից չեն տարբերվում: Այնպես որ, խնդիրը չի լուծվում միայն Հայաստանում «Սորոսի գրասենյակ» անունով հայտնի կազմակերպությունը դատական կարգով փակելու հարց բարձրացնելով, եթե նույնիսկ փաստաբանների հայցը բավարարվի… Խնդիրը շատ ավելի խորքային է:

Եթե Հայաստանը մի օր իսկապես ազգային պետություն դառնա, իշխանություններն իսկապես, ոչ թե ձևականորեն ազգային լինեն, ապա առաջին գործերից մեկը, որ պետք է անեն, առնվազն ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համապատասխան իշխանություններին, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ղեկավարներին Հայաստանում իրենց դեսպանատները, գրասենյակներն առավելագույնը մեկշաբաթյա ժամկետում փակելու վերջնագիր ներկայացնելը պետք է լինի: Պետք է նրանցից պահանջեն, որ նշված ժամկետում հիշյալ դեսպանատների, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության օտարերկրյա բոլոր աշխատակիցները հավաքեն իրենց գույքը և հայոց սրբազան հողից չքվեն, իրենց փասափուսեն քաշեն:

Ինչպես արդեն հայտնի է, հունիսի 8-ին Հայաստան է այցելել և 8-ից 9-ն այստեղ էր գտնվում ԱՄՆ Պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը::

Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում հրապարակված պաշտոնական տեղեկատվության , ՄաքԴոնալդը «հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ»։

Այդ հանդիպումներն իրոք եղել են: ԱԳՆ-ում կայացած հանդիպման վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության կայքում հրապարակված տեղեկատվության  մեջ մասնավորապես նշված է.

«Հունիսի 9-ին Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծվեց ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան ներկայիս ռազմավարական երկխոսության բարձր մակարդակը և երկուստեք կարևորվեց դրա շարունակական ընդլայնումը:

Նախարարի տեղակալն  անդրադարձավ Հայաստանում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին և արդի խնդիրներին»:

Ինչպես ակնհայտ է, պայմանականորեն Հայաստանի (իրականում` Հայաստանում գործող, բայց մեզ թշնամի, առնվազն ոչ բարեկամ հավաքական Արևմուտքի) արտաքին գործերի նախարարությունը, ի տարբերություն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ՄաքԴոնալդի անուն ազգանունն այլ կերպ և պաշտոնը բոլորովին այլ է ներկայացրել. Կառա ՄաքԴոնալդի փոխարեն գրված է Կարա ՄքԴոնալդ, իսկ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը ներկայացված է իբրև ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ:

Վերոնշյալից է եզրակացնել, որ կամ Հայաստանի ԱԳՆ-ում են իրենց պաշտոններին անհարիր, անկապ մարդիկ աշխատում, կամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, բայց, պարզվում է, երկուսում էլ, որովհետև ՄաքԴոնալդն իրականում, ինպես նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում , ԱՄՆ Պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականի տեղակալն է: Փաստորեն Հայաստանի ԱԳՆ-ից բացի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն էլ չգիտեն իրենց երկրի բարձրաստիճան պաշտոնյայի զբաղեցրած պաշտոնը: Բայց առավել կարևորը սա չէ…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան