ԵՄ-ում ո՞վ կմեղմի հակառուսական պատժամիջոցները․ Reuters

Իտալիան և Հունգարիան կոչ են անում շուտափույթ կարգավորել իրավիճակը Ուկրաինայում, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման, գրում է Reuters-ը։

Ինչպես հրատարակչությանը հայտնել են անանուն պաշտոնյաներն ու դիվանագետները, ԵՄ երկրները կարծիքներ են փոխանակել Մոսկվայի դեմ հետագա գործողությունների հարցում՝ իրենց տնտեսությունների համար սահմանափակող միջոցների բացասական հետևանքների պատճառով։

«Մինչ արևմտյան կառավարությունները պայքարում են աճող գնաճի և էներգակիրների բարձր գների հետ, Իտալիան և Հունգարիան կոչ են անում շուտափույթ հրադադար հաստատել, ինչը կարող է հանգեցնել պատժամիջոցների թուլացմանը»,- գրում է Reuters-ը:

Բալթյան երկրներն ու Լեհաստանը կողմ են ռազմական գործողությունների շարունակմանը։

Գերմանական կառավարության աղբյուրները մտահոգություն են հայտնել, որ որոշ արևմտյան քաղաքական գործիչների դիրքորոշում կարող է հանգեցնել հակամարտության ձգձգման, որոնք Ուկրաինային «դրդում են» դեպի անիրատեսական ռազմական նպատակներ։