Ադրբեջանն ստորագրել է մի փաստաթուղթ, որով պաշտոնապես ճանաչում է ԼՂԻՄ-ի վարչական սահմանները

Թերևս արդեն ժամանակն է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ խոսել իրեն հասկանալի լեզվով: Այս մասին գրել է վերլուծաբան Վարդան Բալյանը։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած Իլհամ Ալիևը պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում է, թե Հայաստանին պարտադրել է ստորագրել կապիտուլյացիոն ակտ և որ Արցախի խնդիրն այլևս լուծված է, հետևաբար, հատուկ կարգավիճակի հարց ընդհանրապես չի կարող քննարկվել: Նախ սկսենք նրանից, որ ստորագրված եռակողմ հայտարարությունը կազմել է Պուտինը, ինչի մասին վերջինս հրապարակային է ակնարկել հենց փաստաթուղթը ստորագրելիս: Ըստ որում, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախկին շրջանավարտ Իլհամ Ալիևը անուշադրության է մատնում մի կարևոր հանգամանք՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ինքն անձամբ ստորագրել է Ադրբեջանի գործող օրենսդրությանը, այդ թվում՝ Սահմանադրությանը հակասող փաստաթուղթ: Խոսենք փաստերով:

1991 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն Խորհրդի որոշումով ԼՂԻՄ-ը որպես վարչական միավոր վերացվել է: 1992 թվականի օգոստոսի 25-ին Գերագույն խորհրդի մեկ այլ որոշմամբ Մարտակերտի կամ այսպես կոչված Աղդարայի շրջանի մի քանի գյուղեր փոխանցվել են Թարթառի շրջանի վարչական կազմ, իսկ հոկտեմբերի 13-ին Մարտակերտի շրջանն ամբողջությամբ վերացվել է՝ 8 գյուղ ներառվել է Աղդամի, ևս 23 գյուղ Քելբաջարի շրջանների կազմերում: Դեռ մի կողմ թողնենք 1994 թվականին Բիշքեքում ստորագրված զինադադարի եռակողմ պայմանագիրը, անդրադառնանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

Հոդված 2-ով սահմանվում էր, որ մինչև 2020 թվականի նոյեմբերի 20 Ադրբեջանին է փոխանցվում Աղդամի շրջանը, հոդված 6-ի համաձայն կոնկրետ ժամկետում՝ Քելբաջարի շրջանը: Պայմանագրի այս կետերն իրականացված են, Ադրբեջանը պաշտոնապես նախագահի մակարդակով հայտարարել է, որ նշված շրջաններն այլևս ամբողջությամբ ազատագրված են: Փաստ է, որ ներկայում ադրբեջանական վերահսկողության ներքո նշված շրջանների վարչական սահմանները սահմանված են մինչև 1992 թվականի օգոստոսի 25-ի Ադրբեջանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով, այսինքն՝ առանց վերացված Մարտակերտի շրջանի՝ տարբեր շրջանների փոխանցված գյուղերի: Փաստորեն ի՞նչ է ստացվում՝ իրավա-սահմանադրական և օրենսդրական մակարդակում ԼՂԻՄ-ը վերացրած Ադրբեջանն ի դեմս իր նախագահի ստորագրում է մի փաստաթուղթ, որով պաշտոնապես ճանաչում է ԼՂԻՄ-ի վարչական սահմանները: Եթե այդպիսիք ճանաչված չլինեին, ապա Ադրբեջանին պետք է հանձնվեին նաև վերացված Մարտակերտի շրջանի բոլոր այն գյուղերը, որոնք ներառվել են Թարթառի, Աղդամի և Քելբաջարի շրջանների կազմի մեջ:

Ու ընդհանրապես, արևմտամետի համազգեստով քողարկված նախկին ԿԳԲ-շնիկի տղան Մոսկվայի հետ գործարքի արդյունքում Արցախում, իսկ իր տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքում տեղակայել է ներկայում Արևմուտքի հետ հակամարտության կողմ Ռուսաստանի զինվորական համակազմ: Թերևս արժե հիշեցնել, որ ռուսական զորք Արցախում և արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով տեղակայված չէր, երբ այդ տարածքները վերահսկում էին հայկական զինված ուժերը: Այս հանագամանքին, ի դեպ, լավ կանեն ուշադրություն դարձնեն նաև մեր արևմտյան գործընկերները, ովքեր միամտորեն հայկական և ադրբեջանական իշխանությունների մեջ փնտրում են այսպես կոչված արևմտյան արժեքների կրողների:

Սխալ է մտածել, թե առաջիկա հայ-ադրբեջանական բանակցություններում մենք հարկադրված ենք համաձայնել մեզ պարտադրվող ցանկացած զիջման: Բավական է Հայաստանը բանակցություններին ներկայանա ազգային իշխանությամբ, երկխոսության տոնայնությունը կտրուկ կփոխվի: Ադրբեջանի գահին հայտնվելու համար սեփական հոր գլուխն ուտելու հետ համակերպված Ալեքսանդր 1-ին ցարի ադրբեջանական կրկնօրինակը, ի դեպ, լավ կանի ծանոթանա իր տոհմածառին ու մտաբերի, թե ինչպե՞ս են կոչում արտամուսնական կապից ծնվածներին ժողովրդական լեզվով: Օգտակար կլինի հիշել նաև, որ իր երակներում ամենևին թուրքական արյուն չի խոսում, այլ Սիսիանի շրջանի երբեմնի բնակիչների քուրդ-հայկական արյուն:

Զանգեզուրի մասին շատ ես խոսում տղա, քո աստվածը մեր լեռներում անզոր է, հանգիստ վեր ընկիր տեղդ:

Նկարն ադրբեջանական սոցցանցային տիրույթից է, մենք կապ չունենք: