Ֆինլանդիան որոշել է պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Ֆինլանդիայի իշխանությունները ցանկացել են պարիսպ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին՝ «երկիրը պաշտպանելու համար»։ Այս մասին հունիսի 10-ին հայտնել է հանրապետության Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։ Գրում է «Իզվեստիան»:

«Ֆինլանդիայի կառավարությունը նախատեսում է արգելապատնեշներ տեղադրել Ռուսաստանի հետ արևելյան սահմանի կրիտիկական հատվածներում», – ասվում է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Այդպիսով, ըստ ՆԳՆ-ի, իշխանությունները նախատեսում են պայքարել «հիբրիդային սպառնալիքների» դեմ,  ինչպես նաև «քաղաքական ճնշման նպատակներով միգրացիոն խնդրի օգտագործման դեմ»։