Եվրաեռյակը Իրանին կոչ է արել գործարք կնքել միջուկային ծրագրի շուրջ

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան դեռ պատրաստ են գործարք կնքել Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Հունիսի 9-ին երկրների հայտարարությունը հրապարակել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

«2022 թվականի մարտից բանակցությունների սեղանին է կենսունակ համաձայնագիր, որը թույլ կտա Իրանին վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում ստանձնած պարտավորություններին, իսկ Միացյալ Նահանգներին՝ իրականացնել գործարքի պայմանները: Մենք ցավում ենք, որ Իրանը չօգտվեց համաձայնության գալու դիվանագիտական ​​հնարավորությունից։ Կոչ ենք անում դա անել հիմա»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ մայիսի 12-ին, «Մեծ յոթնյակի» երկրները (Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն) համաձայնության են եկել համատեղ համապարփակ աշխատանքի շուրջ՝ Իրանին միջուկային զենք ձեռք բերելը կանխելու համար։ Այս մասին գրում է «Իզվեստիան»: