ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա 4-րդ եռամսյակում Երևանում

ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Երևանում։ Այս մասին Արարատ Միրզոյանը հայտնել է Երևանում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստից հետո, գրում է ՏԱՍՍ-ը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա չորրորդ եռամսյակում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի օրակարգում միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր են: