Բագրատ Եսայանին հենց աշխատասենյակից տարել են ԱԱԾ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

«Քիչ առաջ, նախնական տեղեկություններով,  քաղաքացիական հագուստով 4 անհայտ անձ մտել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ ու առանց որևէ բացատրության հենց այնտեղից բերման են ենթարկել նրան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում  ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։