ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանի ծառայության ժամկետը երկարաձգվել է

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հունիսի 9-ին, ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին հրամանագիր է ստորագրել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանի ծառայության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով՝ մինչև 2027 թվականի հունիսի 9-ը»,- նշված է հրամանագրում:

Սամվել Հայրապետյանը ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով: