Մեծ Բրիտանիային սպառնում է սով՝ Ռուսաստանի հետ կապերը խզելուց հետո

Բրիտանական սննդի արդյունաբերությունը հայտնվել է կոլապսի եզրին՝ հակառուսական պատժամիջոցների ֆոնին էներգիայի թանկացման պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով The Telegraph թերթին։

Ավելի վաղ CF Fertilizers ընկերությունը հայտարարել էր Չեստեր քաղաքի մոտ երկրի խոշորագույն գործարանի փակման մասին, որն արտադրում էր ազոտական պարարտանյութեր:

Կազմակերպությունում հստակեցրել են, որ այլևս չեն կարող իրենց թույլ տալ ձեռնարկություն պահել գազի թանկացման և բնապահպանական բարձր հարկերի պայմաններում:

Ֆերմերների ազգային միության (NFU) ղեկավարի տեղակալ Թոմ Բրեդշոուն ասել է, որ գործարանի փակման մասին լուրերը ևս մեկ հարված են բրիտանացի ֆերմերներին, որոնք արդեն տառապում են անհավանական բարձր գնաճից։

Համադաշնության գյուղատնտեսական արդյունաբերության մասնագետ Ջո Գիլբերթսոնի կարծիքով՝ ազոտական պարարտանյութի բացակայությունը կազդի կաթի, մսի և հացի արժեքի վրա։ Նրա խոսքով՝ հացահատիկի ներկրումն այժմ չափազանց դժվար է ուկրաինական ճգնաժամի սրման պատճառով։

Ըստ NFU-ի փորձագետների՝ պարարտանյութի բարձր գինը թույլ չի տա բավականաչափ ցորեն աճեցնել ալյուրի արտադրանքի համար։ Մինչև համաճարակը հումքի գինը մեկ տոննայի դիմաց 200 ֆունտից ավելացել է, իսկ վերջին ամիսներին արդեն հասել է մոտ 625 ֆունտի։

NFU-ից հայտնել են, իրավիճակը սրվել է Չինաստանում վատ բերքի պատճառով, ինչպես նաև Հնդկաստանից հացահատիկի արտահանման արգելքով: Բացի այդ, շուկան ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել Ռուսաստանից և Ուկրաինայից մատակարարումների բացակայության պատճառով, որոնք զբաղեցնում էին այս շուկայի 30%-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: